ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Մաշտոցի 48 հասցեում բացվեց Պավել Լիսիցյանի հուշատախտակը
23.10.2011

ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր Պավել Լիսիցյանի ծննդյան օրը` հոկտեմբերի 24-ին, Մաշտոցի 48 հասցեում բացվեց 20-րդ դարի հայ մեծագույն բարիտոնի հիշատակին նվիրված հուշատախտակը /ճարտարապետ` Իզա Չոլախյան/: Հուշատախտակի բացման և <<Պավել Լիսիցյան-100>> հոբելյանական երեկոյին մասնակցելու համար Հայաստան են ժամանել մեծ վոկալիստի դուստրերը` Ռուզաննա և Կարինե Լիսիցյանները: Դասական երգեցողության անզուգական վարպետի հիշատակը հարգելու էին եկել Պավել Լիսիցյանի 100-ամյակի նշումը նախապատրաստող պետական հանձնաժողովի անդամները, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրինությունը, թատրոնի մեներգիչներ, արվեստագետներ, Պավել Լիսիցյանի 100 և Տաթևիկ Սազանդարյանի 95-ամյա հոբելյաններին նվիրված և իրենց անվան` դասական երգեցողության հանրապետական մրցույթի հաղթող ճանաչված երիտասարդ մեներգիչները: Հուշատախտակի բացման առթիվ խոսքով հանդես եկան ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը, Երաժշտական ընկերության նախագահ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը, իր հուշերից պատմեց կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը: Շնորհակալական ջերմ խոսքեր ասացին Ռուզաննա և Կարինե Լիսիցյանները:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


jazz-nov-20
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: