ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Պահպանենք մեր ազգային մշակույթը. «Ակունք» ազգագրական համույթը նշում է իր ստեղծման 45-ամյակը
03.12.2019

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի և «ՄՐՐՈ Հայ ազգային արվեստի կենտրոն» ՀԿ նախագահ Արսեն Գրիգորյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 8-ին` ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Ակունք» ազգագրական համույթի ստեղծման 45-ամյակին նվիրված հոբելյանական համերգը:

«Պահպանենք մեր ազգային մշակույթը». այս սկզբունքով և գաղափարով էլ իր ստեղծման օրից արարում է «Ակունք» ազգագրական համույթը։

Իր գործունեության ընթացքում համույթը ծառայել է հայ ավանդական մշակույթին, ներկայացրել ամբողջական՝ Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարբեր ազգագրական գոտիների երգեր, պարեր և երաժշտական նմուշներ՝ աշխատանքային, հարսանեկան, քնարական, հայրենասիրական ու հոգևոր երգեր։

«Ակունք» ազգագրական համույթն իր մեծ ներդրումն է ունեցել նաև հայկական մշակույթի տարածման գործում ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում՝  Գերմանիա, Կիև, ՌԴ, Էստոնիա, ԱՄՆ, Կանադա, Վրաստան, Իտալիա, Թուրքմենստան, Հնդկաստան, Բելգիա, Գերմանիա, Սիրիա, Եգիպտոս և այլուր:

Այսօր էլ համույթը հավատարիմ է իր առաքելությանը։

Նշենք, որ «Ակունք» ազգագրական համույթը ստեղծել է Մարո Մուրադյանը, իսկ 1981 թվականին Ստեփան Պողոսյանի շնորհիվ «Ակունք» համույթը պաշտոնապես գրանցվել է որպես Ազգային ռադիոյի և հեռուստատեսության պետական համույթ։

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: