ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Տեղի կունենա «Կողք կողքի» երաժշտական ներառական փառատոնի փակումը
29.11.2019

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, «Աուտիզմ ազգային հիմնադրամի» նախաձեռնությամբ, Հաշմանդամների միջազգային օրվան ընդառաջ՝  դեկտեմբերի 2-ին, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան Պետական տիկնիկային թատրոնում տեղի կունենա «Կողք կողքի» երաժշտական ներառական փառատոնի փակումը, որը մեկնարկել էր սեպտեմբերին:

Փառատոնի փակման արարողությանը մասնակիցների հետ համատեղ ելույթներ կունենան անվանի երաժիշտներ Ռուբեն Հախվերդյանը, Միքայել Ոսկանյանն ու ընկերները, Գոռ Սուջյանը, «ԳԱԹԱ» բենդը, Աննա և Անահիտ Մխիթարյանները, «Լավ Էլի» ռոք խումբը, «Hope For Coffee» երաժշտական խումբը և այլն:

«Կողք կողքի» երաժշտական ներառական փառատոնն ուղղված է բացել հասարակության դռները զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների և դեռահասների առջև` ձևավորելով հավասար պայմաններ բոլորի համար: Փառատոնի կարևորագույն ուղերձն է երաժշտության, արվեստի միջոցով ամրացնել կապը, ձևավորել հանդուրժողականություն, ապահովել մտքի, երևակայության փոխանակում երկու կողմերի համար, բացահայտել շնորհաշատ երեխաների և դեռահասների՝ նրանց տալով մասնագիտական կողմնորոշման հնարավորություն, հասարակության ճանաչված մարդկանց ներգրավվածության միջոցով հնարավորինս հանրայնացնել ներառական մտածողությունը:

«Կողք կողքի» երաժշտական ներառական փառատոնի հայեցակարգային առանձնահատկությունն է` երաժշտության միջոցով հաշմանդամություն և ոչ հաշմանդամություն ունեցող երեխաների միավորումը, ինչը համապատասխանում է 1989-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունված «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթներին:

Փառատոնին մասնակցում են Երևանում, Շիրակի և Տավուշի մարզերում գործող հասարակական կազմակերպությունները:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: