ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Դասական երաժշտության երեկո՝ Չարենցավանի Ա․ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում
28.11.2019

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Չարենցավանի Ա․ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ, «Երգեհոնային երաժշտության զարգացման հեռանկարներ» ծրագրի շրջանակում՝  նոյեմբերի 26-ին, դպրոցի մեծ դահլիճում տեղի է ունեցել «Դասական երաժշտության երեկո»՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի մասնակցությամբ: Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան:
Ծրագրում՝ Յ. Ս. Բախ «Կոնցերտ ռե մինոր», Վ. Ա. Մոցարտ «Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար N 23», մենակատար՝ Վահագն Մարգարյան (երգեհոն, դաշնամուր): Հ. Բերբերյան «Անոր», Լուցցի Ավե Մարիա, մենակատար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Իրինա Զաքյան: Ա. Բաբաջանյան «Արիա-վոկալիզ», Ջ. Ռոսսինի «Պամիրայի աղոթքը», մենակատար՝ Սիլվա Պետրոսյան:
Չարենցավանի Ա․ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի մեծ դահլիճն  իր հնարավորություններով եզակի է. այստեղ տեղադրված է հանրապետության գործող երգեհոններից մեկը: Ծրագրի նպատակն է օգտագործել երաժշտական դպրոցի դահլիճի ներուժը՝ Կոտայքի մարզում ստեղծել երաժշտարվեստի այնպիսի կենտրոն, որը գրավիչ կլինի ինչպես սկսնակ, այնպես էլ հայտնի երաժիշտների համար:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


komitas-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: