ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Պրեմիերա՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում. «Թռիչք կկվի բնի վրայով»
27.11.2019

Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝  նվիրված Քեն Քիզիի «Թռիչք կկվի բնի վրայով» ստեղծագործության հիման վրա բեմադրված համանուն ներկայացմանը, որի առաջնախաղը տեղի կունենա նոյեմբերի 29-ին:

Ասուլիսին ներկա էին թատրոն տնօրեն Վարդան Մկրտչյանը, վարկածի և բեմադրության հեղինակ՝ Արմեն Էլբակյանը, գլխավոր դերակատար Արմեն Մարգարյանը, կոմպոզիտոր Գարի Քյոսայանը:

Թատրոնի տնօրեն Վ. Մկրտչյանը նշել է, որ յուրաքանչյուր պրեմիերա տոն է թատրոնի համար: «97-րդ թատերաշրջանը մեզ համար գերակտիվ շրջան է, և սա մեր գլխավոր ներկայացումն է՝ մեծ պրեմիերան, որը բեմադրել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը: Որպես տնօրեն՝ համարձակ հայտարարում եմ, որ ստացվել է մայրաքաղաքային փայլուն ներկայացում, և ես հպարտ եմ մեր բեմում նման որակի ներկայացում ունենալու համար: Սիրով սպասում ենք մեր հանդիսատեսին»,- ասել է թատրոնի տնօրեն Վ. Մկրտչյանը:

«Ինքս ինձ հարց եմ տալիս, թե ինչի եմ այս գործը բեմադրել հրաշալի ֆիլմից հետո: Հավանում եմ թե՛ ֆիլմը, թե՛ գրական ստեղծագործությունը: Երկու դեպքում էլ ժամանակի մեջ մեծ գործ է արվել: Մեր խնդիրն է փորձել հասկանալ, թե ինչ բան է մարդուն հասցնել այնպիսի վիճակի, որ նա ցանկանա փախչել իրականությունից, հասկանալ բռնության, մարդուն ազատությունից զրկելու հետևանքները: Սա լավ առիթ էր այդ խնդիրները բարձրաձայնելու: Այս գործը խիստ ժամանակակից հնչեղություն ունի»,- իր խոսքում նշել է Արմեն Էլբակյանը:

Ա. Էլբակյանի տեղեկացմամբ՝  ներկայացման մեջ ներգրավված են թատրոնի երիտասարդ սերնդի ներկայացուցիչները, որոնք հրաշալի կատարել են իրենց առջև դրված խնդիրը: Արժևորել է նաև կոմպոզիտոր Գարի Քյոսայանի աշխատանքը, որը, ըստ Էլբակյանի, ներկայացման մեջ բավական հետաքրքիր մթնոլորտ է ստեղծել: Ռեժիսորի խոսքով՝  իրենք փորձել են խախտել ժամանակը, որովհետև այն ամենն ինչ կատարվում է ստեղծագործության մեջ, ժամանակից դուրս է: Կարևորը ոչ թե ժամանակն է, այլ նպատակը՝ թե ինչպես մարդը կփորձի ազատագրվել տիրող քաոսից:

Ի պատասխան լրագրողի հարցին՝ Էլբակյանը ասել է, որ աշխատել են հնարավորինս հարազատ մնալ վեպին՝ ի տարբերություն ֆիլմի, որը բավական հեռացել է վեպի ֆաբուլայից: Ռեժիսորը ներկայացման մեջ կարևորել է յուրաքանչյուր դեր, քանի որ ներկայացումը մեկ անձի շուրջ լուծված չէ, այլ բոլորը ենթարկվում են մեկ գեղարվեստական մտածողության:

Գլխավոր դերակատար Արմեն Մարգարյանը ևս շնորհակալություն է հայտնել ղեկավարությանը, ռեժիսորին և ասել, որ ոչ միշտ են լինում նման դերեր:

Մամուլի ասուլիսի ավարտին լրագրողներին հնարավորություն է տրվել նաև դիտել ներկայացման գլխավոր փորձը:

Լուսանկարները ներբեռնել այստեղ:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


komitas-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: