ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Փորձի փոխանակման դասընթաց ՀՀ, Արցախի և Ջավախքի թանգարանների մասնագետների համար
26.11.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի նախաձեռնությամբ տեղի է ունեցել փորձի փոխանակման եռօրյա դասընթաց ՀՀ, Արցախի և Ջավախքի թանգարանների մասնագետների համար՝ «Թանգարանների կառավարում և ղեկավարում. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով:

Դասընթացի նպատակն էր միջազգային փորձի ուսումնասիրման և փոխանակման արդյունքում սինթեզել ՀՀ մշակութային կազմակերպությունները ղեկավարելու և առաջնորդելու ավելի ժամանակակից, ռեսուրսներ խնայող և արդյունավետ գործիքներ, ունենալ մեր թանգարանների կամ մշակութային կազմակերպությունների զարգացման ուրույն տեսլական:

Դասընթացն անցկացվել է Հայաստանի պատմության թանգարանում, նոյեմբերի 23-25-ը: Մասնակցել են ավելի քան 35 աշխատակից՝ հայաստանյան, Արցախի և Ջավախքի թանգարանների տնօրեններ, գիտաշխատողներ, փորձագետներ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը կարևորել է մշակութային կազմակերպությունների կադրային վերապատրաստումների դերը աշխատանքի արդյունավետության բարձրացման գործում և ոգևորիչ համարել այն հանգամանքը, որ դասընթացներին մասնակցել են ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի և Ջավախքի թանգարանների մասնագետները:

«Դասընթացը պետական, մասնավոր և միջազգային կազմակերպությունների համագործակցության լավագույն օրինակ է: Վստահ եմ՝ եռօրյա դասընթացը գիտելիքների, գործընկերների հետ շփվելու և նոր կապեր հաստատելու ակտիվ գործընթաց է լինելու, և առաջիկայում արդյունքները կտեսնենք նաև գործնականում»,- ասել է նախարարի տեղակալը:

Դասընթացի կայացմանն աջակցել են Հայաստանի պատմության թանգարանը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, Բրիտանական թանգարանի միջազգային վերապատրաստման և ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող, Սմիթսոնյան ինստիտուտի կողմից իրականացվող «Իմ Հայաստան» ծրագրերը:

Դասընթացի փորձագետներն էին Մեծ Բրիտանիայի Թայն և Վեըր քաղաքների արխիվների և թանգարանների տնօրեն Իըն Վաթսոնը և Լոնդոնի Հորնիման թանգարանն ու այգիները 25 տարի ղեկավարած, թանգարանների ազատ փորձագետ Ջենեթ Վիթմայերը: Դասախոսությամբ հանդես են եկել նաև թանգարանների տնօրեններ, դասախոսներ, թանգարանագետներ: Անդրադարձ է կատարվել «ՀՀ թանգարանների զարգացման հեռանկարներ», «Թանգարանները որպես համագործակցության հարթակ», «Կառուցվածքային փոփոխությունների փորձի ուսումնասիրություն», «Առաջնորդության/ղեկավարման փոփոխությունը ժամանակի ընթացքում» և այլ թեմաների:

Դասընթացն անցկացվել է տեսական և գործնական աշխատանքի ակտիվ մթնոլորտում: Դասախոսություններին հետևել են գործնական՝ անհատական և խմբային աշխատանքներ, գործոնների վերլուծություն, հարց ու պատասխան, հմտություններ զարգացնող վարժություններ և այլն:

Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: