ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Շոթա Ռուսթավելու «Վագրենավորը» պոեմի նոր հրատարակության շնորհանդեսը` ՀՀ-ում Վրաստանի դեսպանությունում
05.11.2019

Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնի աջակցությամբ այսօր Հայաստանում Վրաստանի դեսպանությունում տեղի է ունեցել Շոթա Ռուսթավելու «Վագրենավորը» պոեմի նոր հրատարակության շնորհանդեսը:

Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն, Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնի  տնօրեն Զազա Աբաշիձեն, Վրաստանի ազգային գրադարանի փոխտնօրեն Լևոն Թաքթաքիշվիլին, Երևանի Մ. Մաշտոցի անվան մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, ԵՊՀ ռեկտոր Գեղամ Գևորգյանը, Լիտվայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Լիբանանի, Հնդկաստանի դեսպանները, կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչներ:

Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին և հյուրընկալողներին, նշելով, որ այն հնարավորություն է տալիս ավելի հաղորդակից լինել Վրաստանի մշակույթին:

Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնի  տնօրեն Զազա Աբաշիձեն իր խոսքում նշել է, որ Հայաստանն ու Վրաստանը բարեկամ երկրներ են և պետք է խորացնեն համագործակցությունը: Նա հատկապես կարևորել է հումանիտար գիտությունների զարգացման առանցքային կենտրոններ հանդիսացող Մատենադարանի և ԵՊՀ-ի հետ համատեղ ծրագրերի իրականացումը։ Տեղեկացնենք, որ նոյեմբերի 6-ին Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնի և Մատենադարանի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


book-fest
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: