ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը դպրոցների տնօրենների հետ դիտել է «Իմ խաչը» ֆիլմը
05.11.2019

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 4-ին «Մոսկվա» կինոթատրոնում դպրոցների տնօրենների հետ դիտել է նախարարության համաֆինանսավորմամբ նկարահանված «Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմը:

«Իմ խաչը» ֆիլմը սիրո և հավատի, նվիրվածության, մարդկային խղճի ու առաքինության, ազատագրական պայքարի ու հայրենիքի նկատմամբ պարտքի կատարման մասին է: 1991-92 թվականներին՝ արցախյան գոյամարտի տարիներին, պատերազմական իրավիճակում, խաչվում են ֆրանսիացի բժիշկ Ժակի և որդեկորույս հայ կնոջ՝ Սոնայի ճակատագրերը: Հանդիպելով և միասին անցնելով բազում փորձությունների միջով՝ նրանք փոխում են մեկմեկու կյանքն ու իրենց անձնական դրաման հաղթահարում փոխադարձ անհատակ նվիրումով։ Ֆիլմում կարմիր գծի նման անցնում է գլխավոր ասելիքը՝ սա մեր կռիվն է՝ հանուն պատմական արդարության: «Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմի հիմքում ընկած է ընտանիքին ու երկրին նվիրվելու, սիրելու և արմատներից չհեռանալու գաղափարը։ Հայ ազգը մշտապես ծնել ու կրթել է հերոսներ։ Նրանցից ոմանք արդեն տեղ են գտել մեր դասագրքերում, գեղարվեստական ֆիլմերում։

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


book-fest
komitas-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: