ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Մեկնարկում է «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ միջազգային փառատոնը
05.11.2019

ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի կազմակերպմամբ՝ 2019 թ. նոյեմբերի 5-9-ը Երևանում, Հայաստանի 7 մարզերում (Շիրակ (ք. Գյումրի), Լոռի (ք. Ալավերդի), Գեղարքունիք (ք. Գավառ), Արմավիր (ք. Արմավիր), Կոտայք (գ. Զովունի, գ. Կոտայք), Արագածոտն (հ. Կարբի), Արարատ (ք. Արարատ)), Արցախում և Վրաստանում՝ Թբիլիսիում կանցկացվի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 15-րդ՝ հոբելյանական միջազգային փառատոնը:

Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 5-ին, ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի  «Կարմիր» դահլիճում: Փակման արարողությունը՝  նոյեմբերի 9-ին, ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր» դահլիճում:

68 երկրից ստացված 1020 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 210 ֆիլմ:

Փառատոնի շրջանակում Երևան կժամանեն հյուրեր Ռուսաստանից, Չեխիայից, Վրաստանից, Իրանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից, Ղազախստանից, Սլովակիայից, Բելառուսից, Գերմանիայից, Հունգարիայից, Լեհաստանից, Ուզբեկստանից, Ճապոնիայից և այլն:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


book-fest
komitas-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: