ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Հոբելյանական համերգ՝ նվիրված Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի 80-ամյակին
22.10.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի և Ժնևի կոնսերվատորիայի մասնակցությամբ՝ 2019 թվականի հոկտեմբերի 24-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հոբելյանական համերգ՝  նվիրված Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի 80-ամյակին:

Հոբելյանական համերգին ելույթ կունենան հայ-շվեյցարական համատեղ նվագախումբը՝ գլխավոր դիրիժոր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրայանի և դիրիժոր Խուան Դավիդ Մոլանոյի ղեկավարությամբ /Ժնև/, դպրոցի երգչախումբը և ջազ նվագախումբը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ Սարինե Ավթանդիլյանի և Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ:

Համերգային ծրագրին մասնակցում են 10-18 տարեկան հայ և շվեյցարացի պատանի երաժիշտներ:

Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցն իր տեսակի մեջ միակն է հանրապետությունում. ունի բազում ավանդույթներ, մշակութային կապեր, որոնք շարունակվում են մինչ օրս: Արդեն 80 տարի է դպրոցը փայլուն շրջանավարտներ է տալիս՝ հանրապետական և միջազգյին մրցույթների դափնեկիրներ, հմուտ մանկավարժներ, երաժշտական-հասարակական գործիչներ:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


book-fest
komitas-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: