ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
«Արժեք և գին» խորագրով երկօրյա աշխատաժողով. «Ոչ մի որոշում՝ առանց ոլորտի պատասխանատուների ներգրավվածության. Ա. Խզմալյան
21.10.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի, Բրիտանական խորհրդի և Հայաստանում «Ստեղծագործ Եվրոպա» գրասենյակի համագործակցությամբ՝ հոկտեմբերի 18-19-ը Աղվերանում անցկացվել է «Արժեք և գին» խորագրով երկօրյա աշխատաժողովը, որին մասնակցել են շուկայագիտության, ֆինանսների, և իրավագիտության ոլորտների փորձագետներ՝ Հայաստանից և արտերկրից, ինչպես նաև ժամանակակից արվեստի բնագավառում պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարներ:

«Ոչ մի որոշում՝ առանց ոլորտի պատասխանատուների ներգրավվածության. սա է մեր սկզբունքը։ Այսպես է միայն հնարավոր բարձրացնել մասնագիտական հանրության պատասխանատվության աստիճանը ներկայի ու ապագայի հանդեպ»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը աշխատաժողովի աշխատանքների բացման արարողության ժամանակ։

Երկօրյա աշխատաժողովի նպատակն էր կառավարման ոլորտում առկա խնդիրների վերհանումը, մշտադիտարկումն ու վերլուծությունը, դրա հիման վրա ՊՈԱԿ-ների կառավարման համակարգի արդիականացումն ու արդյունավետության բարձրացումը, օրենսդրական ոլորտի բարելավումը։

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են մշակույթի ոլորտի պետական կառույցների կառավարման համակարգի արդիականացման առաջնահերթ խնդիրները, ինչպես նաև ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման, պետական աջակցությունից կախվածության նվազեցման, տնօրենների մասնագիտական իրազեկվածության բարձրացման, միջազգային չափանիշներին համապատասխան և մրցունակ կառույցներ ունենալու անհրաժեշտության հարցերը:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


book-fest
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: