ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Ֆրանկֆուրտում ավարտվել է գրքի միջազգային փառատոնը
21.10.2019

Հոկտեմբերի 16-20-ը Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում տեղի է ունեցել Գրքի ամենամյա միջազգային փառատոնը, որին Հայաստանը այս տարի ևս մասնակցում էր:

Հայկական տաղավարում ներկայացվել են հայ դասական և ժամանակակից գրողների ստեղծագործություններ, Հայաստանի և հայոց պատմության վերաբերյալ հայ և օտարազգի հեղինակների աշխատանքներ՝ հայերեն, գերմաներեն:

Առանձին միջոցառմամբ տոնավաճառի այցելուներին ներկայացվել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «4plus» վավերագրական լուսանկարչական կենտրոնի հեղինակած «Բացիկներ Արցախից» լուսանկարների շարքը: Լուսանկար-բացիկները նվիրված են Արցախին և արցախցիների առօրյա կյանքին։ Ցուցադրությանը ներկա է եղել նաև կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը:

Ֆրանկֆուրտյան գրքի տոնավաճառի հայկական տաղավար է այցելել ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Դեսպանը հանդիպել է հայ հրատարակիչների հետ, քննարկվել են հնարավոր համագործակցության հեռանկարներ:

Տեղեկացնենք, որ ամեն տարի հոկտեմբերին անցկացվող Ֆրանկֆուրտի Գրքի միջազգային տոնավաճառն ամենախոշորն է Գերմանիայում: Դեռևս 17-րդ դարում սկիզբ առած այս ավանդույթն ամեն տարի հնարավորություն է ընձեռում շուրջ 300.000 այցելուներին ծանոթանալ աշխարհի ավելի քան 100 երկրներից շուրջ 7300 հրատարակչությունների ներկայացրած գրականությանը, մասնակցելու քննարկումներին՝ հեղինակների և հրատարակչությունների ղեկավարների հետ:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


book-fest
komitas-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: