ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Հայաստանում կանցկացվեն Եգիպտոսի մշակույթի օրեր
14.10.2019

Հոկտեմբերի 15-18-ը Հայաստանում կանցկացվեն Եգիպտոսի մշակույթի օրեր:

Միջոցառումներն իրականացվում են են 2017 թվականին ստորագրված «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2017-2020 թթ. մշակութային համագործակցության մասին» գործնական ծրագրի շրջանակում` ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպանության հետ համատեղ:

Հայաստանում Եգիպտոսի մշակույթի օրերի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին, ժամը 19:00-ին, եգիպտահայ երգչուհի Անուշկայի և իր  նվագախմբի համերգով: Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 15:00-ին տեղի կունենա «Ռեդա» ազգային պարային խմբի համերգը: Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 15:00-ին և հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:30-ին կցուցադրվեն եգիպտական ֆիլմեր:

Բոլոր միջոցառումները տեղի կունենան Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի դահլիճում՝ Առնո Բաբաջանյան համերգասրահ /հասցե Աբովյան 2/:

Մուտքն ազատ է:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


komitas-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: