ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող Խնկո Ապոր անվան ազգային
մանկական գրադարանը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կանցկացնի «Արևմտահայ գրողներ» խորագրով մեկամսյակ`
նվիրված արևմտահայ գրողներ Երվանդ Օտյանի 150, Լևոն Շանթի 150, Դանիել Վարուժանի 135,
Զահրատի 95 ամյա հոբելյաններին:
Հոբելյանական միջոցառումների շրջանակում «Արևմտահայ գրողներ» խորագրի ներքո
կբացվի Երվանդ Օտյանի, Լևոն Շանթի, Դանիել
Վարուժանի, Զահրատի գրական ժառանգությունը
ներկայացնող ցուցահանդես:
Պոեզիայի ժամ. «Ցեղին սիրտը» խորագրով արևմտահայ գրողների
բանաստեղծությունների ընթերցումներով հանդես կգան գրադարանի ակտիվ ընթերցողները, Ռ. Մելիքյանի անվան ուսումնարանի, Երևանի
թատրոնի և կինոյի ինստիտուտի ուսանողները:
«Արևմտահայ գրականություն» խորագրի ներքո գրականագետ Ս. Սրապիոնյանը
կանցկացնի բաց դաս-դասախոսություն: Նախատեսվում է նաև «Երվանդ Օտյան-150, Լևոն Շանթ-150, Դանիել Վարուժան-135, Զահրատ-95» զրույց-տեսություների շարք:
Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները» ստեղծագործությունը կանցկացվի ընթերցանություն-քննարկում
ձևաչափով. կմասնակցեն գրադարանի բարձր տարիքի ընթերցողները:
Ծրագրի շրջանակում տեղի կունենա նաև «Գրիգոր Զոհրապի նովելները», Վահան
Թոթովենցի` «Կյանքը հին հռովմեական ճանապարհին» ստեղծագործությունների քննարկումը,
որին կմասնակցեն թիվ
19 դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները:
Հաջորդիվ կներկայացվեն նաև Սիպիլի, Զապել Եսայանի, Տյուսաբի, Հերանուշ
Արշակյանի ստեղծագործությունները` «Արևմտահայ
կին գրողներ» խորագրի ներքո:
«Արևմտահայ պոեզիա. խոսող գրքերը» խորագրի ներքո կներկայացվնեն` Մատթեոս
Զարիֆյանի, Վահան Թեքեյանի, Միսաք Մեծարենցի, Դանիել Վարուժանի և արևմտահայ այլ գրողների
ստեղծագործությունները:
Վերադառնալ