ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է. գրադարանային ոլորտի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության պատվոգրով
07.10.2019

2004 թվականից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հոկտեմբերի 7-ը նշվում է «Գրադարանավարի օր»:

Գրադարանավարի օրվա առթիվ, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և մշակույթի բնագավառում երկարամյա աշխատանքային գործունեության համար նախարարության, ինչպես նաև համայնքային ենթակայությամբ գործող գրադարանների 34 գրադարանավար պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրով: Դրանք հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը:

Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալը շնորհավորել է ոլորտի  աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ և բոլորին մաղթել քաջառողջություն, բեղմնավոր աշխատանք և նորանոր հաջողություններ: Նարինե Խաչատուրյանի խոսքով, գրադարանը այն եզակի միջավայրերից է, որտեղ գրքերի շնորհիվ հնարավոր է ստանալ բացառիկ դրական ազդեցություններ:

Դիմելով ոլորտի մասնագետներին՝ նախարարի տեղակալը նախ և առաջ խոսել է գրադարանների խնդիրներից. «Ես գիտեմ, որ գրադարաններն ունեն խնդիրներ, որոնք հրատապ լուծումներ են պահանջում ու այդ խնդիրները կախված են տեխնիկական վերզինման գործընթացների հետ: Ժամանակները փոխվում են, փոխվում են նաև տեղեկատվական հոսքերի հասանելիության ուղիները, հատկապես՝ երիտասարդների, պատանիների շրջանում և այս առումով ստեղծվում է մեծ մրցակցություն: Ինչպես տեսնում ենք աշխարհում այս «հակամարտությունը» լուծվում է և մեր գրադարանները չեն կարող հետ ընկնել տեխնոլոգիական զարգացման այս գործընթացներից: Մենք պետք է այնպես անենք, որ մեր ընթերցողներին կարողանանք առաջարկել ավելին, և ոլորտը դարձնել առավել գրավիչ»,- նշել է Ն. Խաչատուրյանը և վստահություն հայտնել, որ Հայաստանում ևս կհաղթահարվի գրադարաններում առկա տեխնոլոգիական խնդիրները:

Այս համատեքստում, փոխնախարարը վկայակոչել է այն կարևոր փաստը, որ այս օրերին Երևանում ընթանում է «WCIT-2019» Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը, ինչը հնարավորություն կընձեռի մասնագետներին ծանոթանալ գրադարանային ոլորտում առկա նորարարություններին: Նա նշել է նաև, որ ոլորտի մասնագետների փորձառությունից ելնելով ակնկալում է նրանցից գրադարանների և գրադարանային գործի զարգացմանն ուղղված առաջարկներ, լուծումներ, նախաձեռնություններ, որոնք կդրվեն համատեղ քննարկման:

Նախարարի տեղակալը մեկ անգամ ևս շնորհավորել է ոլորտի մասնագետներին՝ մաղթելով կենսական մեծ ուժ և հաջողություններ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, կարևորելով գրադարանների դերը հանրության կյանքում, Գրադարանավարի օրվա կապակցությամբ իրականացնում է «Թումանյան-Կոմիտաս-150» ծրագիրը, որի շրջանակում Հայաստանի  և Արցախի, ինչպես նաև նախարարության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների 217 գրադարաններում  կիրականացվի 354 միջոցառում:

Ծրագիրը նվիրվում է Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա հոբելյաններին:

Գրադարաններում տեղի կունենան գրքերի ցուցահանդես-վաճառքներ, հետաքրքիր հանդիպումներ, ֆիլմերի ցուցադրություններ, գեղարվեստական համույթների մասնակցությամբ համերգներ, ստեղծագործական աշխատանքների տոնավաճառ-ցուցահանդեսներ:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


IBBY-october-31
komitas-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: