ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Գրող, կինոդրամատուրգ հրապարակախոս, հայագետ Կիմ Բակշիի աճյունափոշին հուղարկավորվել է Գառնիում և Արցախում
07.10.2019

Հայ ժողովրդի մեծագույն բարեկամ՝  նշանավոր գրող, կինոդրամատուրգ հրապարակախոս, հայագետ Կիմ Բակշին իր կտակում որպես Հայաստանի հանդեպ հավատարիմ սիրո դրսևորում, խնդրել է իր աճյունափոշու մի մասը հուղարկավորել Գառնիի կիրճում, մյուս մասը՝ Շուշիում:

Հայաստանի Հանրապետության կառավարությանը կից ստեղծվել է հուղարկավորության պետական հանձնաժողով, որը հուղարկավորության իրականացումը հանձնարարել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիային:

Հոկտեմբերի 3-ին մեծ գրողի կտակի համաձայն կատարվել է աճյունափոշու մասնակի հուղարկավորությունը Գառնիի կիրճում: Հոկտեմբերի 4-ին Շուշիում կատարվել է  աճյունափոշու հուղարկավորությունը:
Կիմ Բակշին իր կյանքի մեծ մասը նվիրել է հայ ժողովրդի պատմության, մշակույթի ուսումնասիրմանը: Նրա հեղինակած սցենարներով Հայաստանի մասին նկարահանվել է ավելի քան 50 վավերագրական ֆիլմ: Հայաստանի մասին 6 գրքի հեղինակ է, Մատենադարանի մասին ֆիլմի համահեղինակ։ Հայագիտությամբ զբաղվել է 1964 թվականից։

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


IBBY-october-31
komitas-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: