ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Հոբելյանական միջոցառումներ` նվիրված Գևորգ Էմինի ծննդյան 100-ամյակին
02.10.2019

Սեպտեմբերի 30-ին լրացավ գրող, բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր Գևորգ Էմինի 100-ամյակը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպություններում տեղի են ունեցել միջոցառումներ` նվիրված Գևորգ Էմինի ծննդյան 100-ամյակին: Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանում սեպտեմբերի 27-ին կազմակերպվել է ցերեկույթ. գրադարան էին հրավիրվել ԳՊՀ-ի ուսանողներ, աշակերտներ: Միջոցառման ընթացքում ներկայացվել է գրողի կյանքը և ստեղծագործությունները: Ասմունքով հանդես են եկել համալսարանի ուսանողները, գրադարանի աշխատակիցները: Գևորգ Էմինի կյանքից հուշեր է պատմել վաստակավոր դերասանուհի Բյուրեղիկ Մնեյանը: Գրադարանում բացվել է նաև գրքերի ցուցահանդես «Գևորգ Էմին-100» խորագրով: Արմավիրի մարզային գրադարանում  տեղի է ունեցել անվանի բանաստեղծի հոբելյանին նվիրված՝ «Դարի, հողի, սիրո բանաստեղծ» խորագրով պոեզիայի ժամ:

Անվանի գրողի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներ նախատեսվում են Շիրակի և Լոռու մարզային, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարաններում: Գրականության և արվեստի թանգարանը, թանգարանի մասնաճյուղ Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը՝ Աշտարակի քաղաքապետարանի հետ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կիրականացնի Գևորգ Էմինի 100-ամյա հոբելյանին նվիրված հուշ-ցերեկույթ: Միջոցառումը կմեկնարկի Գևորգ Էմինի շիրմաքարին ծաղկեդրմամբ, ապա կշարունակվի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում՝ գրողի անձնական իրերի ցուցադրությունով և ստեղծագործությունների ընթերցումներով:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: