ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Պոետ, որն անմահ է...
02.10.2019

Հոկտեմբերի 1-ը Շառլ Ազնավուրի մահվան տարելիցն է: Հայ ժողովուրդը սգում է մեծանուն հայորդու մահը: Սակայն նա միշտ ներկա է, նա մեզ հետ է, նրա ժառանգությունը ժամանակի անսահմանության մեջ միշտ հուզելու և ոգեշնչելու է սերունդներին: Աշխարհը նրան հիշելու է սիրով, պատկառանքով, հպարտության և երախտագիտության զգացումով:

Այս նուրբ և խորունկ հիշողությունների մասին է պատմում Աիդա Ազնավուր-Գարվարենցի համանուն ինքնակենսագրական գրքի հիման վրա ստեղծված՝ «Փոքր եղբայր» թատերական ներկայացման առաջնախաղը, որը տեղի կունենա հոկտեմբերին 21-ին և 22-ին Երևանում` Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում:  Ներկայացումեր են նախատեսվում նաև հոկտեմբերի 24-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, ինչպես նաև հոկտեմբերի 26-ին` Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

Տեղեկացնենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 30-ին, Գարի Քյոսայան ջազ-քառյակի մասնակցությամբ կայացել է «Ազնավուր» համերգ-ներկայացման առաջնախաղը: Նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպություններում անցկացվել են միջոցառումներ` նվիրված  մեծն Շանսոնյեին: Մինչև տարեվերջ տեղի կունենա Ազնավուրի ստեղծագործությունների և երգերի ձայնագրությունների շնորհանդեսը: 

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: