ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Էդուարդ Թոփչյանը հանդես կգա լեգենդար «Կոնցերտգեբաուի» Մեծ դահլիճում
01.10.2019

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էդուարդ Թոփչյանը հոկտեմբերի 6-ին համերգային ծրագրով հանդես կգա աշխարհի հեղինակավոր համերգասրահներից մեկում՝ լեգենդար «Կոնցերտգեբաուի» Մեծ դահլիճում (Ամստերդամ): Նա կղեկավարի Բուդապեշտի սիմֆոնիկ նվագախումբը: Այն նվագախմբի հետ Թոփչյանի երրորդ համագործակցությունն է. այս նվագախմբի հետ նա ելույթներ է ունեցել Վիեննայի Մյուզիքֆեռայնում (Musikverein), Գրացում և Կլագենֆուրտում: Համերգի ընթացքում կհնչեն Բեթովենի, Բրամսի, Ֆրանց Դոպլերի ստեղծագործությունները:
«Կոնցերտգեբաու» համերգասրահը կառուցվել է 1883-1888 թթ., Ամստերդամում: Համերգասրահը հայտնի է իր բացառիկ ակուստիկայով: «Կոնցերտգեբաուի» Մեծ դահլիճը նախատեսված է 2037 հանդիսատեսի համար: Այս դահլիճում ելույթ են ունեցել բոլոր ժամանակների մեծագույն դիրիժորներ Հերբերտ ֆոն Կարայանը, Կլաուդիո Աբբադոն, Ռիկկարդո Մուտին, Վալերի Գերգիևը և այլոք:
Հոկտեմբերի 5-ին, Էդուարդ Թոփչյանը Բուդապեշտի սիմֆոնիկ նվագախմբի հետ նույն ծրագրով հադես կգա Ֆլանդրիական հեղինակավոր փառատոնում: Իսկ Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Էդուարդ Թոփչյանի հայաստանյան համերգը` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, կկայանա հոկտեմբերի 16-ին: Համերգին կմասնակցեն միջազգային բազմաթիվ հեղինակավոր մրցույթների դափնեկիր, հայտնի ջութակահարուհի Աննա Տիֆուն և դաշնակահարուհի Անահիտ Չաուշյանը: Ծրագրում՝ Սիբելիուսի Ջութակի կոնցերտ, Ռավել՝ «Բոլերո», Դաշնամուրի կոնցերտ սոլ մաժոր:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


komitas-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: