ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Հայաստանում առաջին անգամ կհնչի Տիգրան Մանսուրյանի թավջութակի 4-րդ կոնցերտը. դիրիժոր՝ Անդրեյ Բորեյկո
27.09.2019

Հայաստանում առաջին անգամ կհնչի Տիգրան Մանսուրյանի թավջութակի 4-րդ կոնցերտը, որը կղեկավարի մեր ժամանակների լավագույն դիրիժորներից՝  Անդրեյ Բորեյկոն:

Համերգը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում` Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում և նվիրված է Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին: Կոնցերտը կհնչի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ: Մենակատար` անվանի թավջութակահար Սևակ Ավանեսյան (Բելգիա):

1-ին բաժնում. Հայաստանում առաջին անգամ կհնչի Մանսուրյանի թավջութակի կոնցերտը, 2-րդ բաժնում. Դվորժակի թիվ 9 «Նոր աշխարհ» սիմֆոնիան:

Համերգը մեր երկրի երաժշտական կյանքում և Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի կարևորագույն իրադարձություններից է:

Մանսուրյանն իր կոնցերտն այսպես է բնութագրում. «Թավջութակի համար գրված իմ կոնցերտը բաղկացած է երեք մասից՝ դանդաղ-արագ-դանդաղ սկզբունքով, որի ծրագրված համաշխարհային պրեմիերան պետք է կայանար ապրիլի 24-ին: Այն 1915 թվականի զոհերի հիշատակի օրն է համայն հայության համար, ինչը և բացատրվում է «Ուր՞ է Աբել եղբայր քո» վերնագրով: Այս հարցը արդիական է դառնում ամեն անգամ, երբ մարդկային ձեռքը բարձրանում է մարդու վրա: Ես մտադիր էի այս ստեղծագործությունը Ռեքվիեմի բնույթով ներկայացնել, և ինքս ինձ համար այն անվանել եմ (Կիրիյե Էլեյսոն), (Զայրույթի օր) և (Լակրիմոզա)»:

Կոնցերտի համաշխարհային պրեմիերան կայացել է 2010 թվականի ապրիլի 24-ին, Քյոլնում, (մենակատար՝ Յան Ֆոգլեր, դիրիժոր՝ Սեմյոն Բիչկով):

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: