- Նախարարություն
- Մշակույթ
- Ժառանգություն
- Համագործակցություն
- Հայտարարություններ
- Օրենսդրություն
- Պարգևատրումներ
- Հետադարձ կապ
Վան Խաչատուրը (Վանիկ Հակոբի Խաչատրյան) ժամանակակից հայ մոնումենտալ գեղանկարչության հիմնադիրն է: Ծնվել է 1926 թվականին, Բաքվում: Սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում: 1984 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1991 թվականին իր ստեղծագործական ժառանգությունը՝ ավելի քան երկու հազար աշխատանք (կտավներ, քանդակներ, ճարտարապետական նախագծեր, տարածական նկարչություն, գրաֆիկական գործեր), Վան Խաչատուրը նվիրաբերել է Հայաստանին։ Հեղինակն է Մատենադարանի խճանկարի և որմնանկարների:
Ստեղծագործական ողջ գործունեության ընթացքում Վան Խաչատուրն իր առջև դրել է բազմաթիվ գեղարվեստական խնդիրներ, այդ թվում՝ հայկական ժամանակակից գեղանկարչության և ճարտարապետության սինթեզի նորովի լուծման խնդիրը:
2011 թվականին Վան
Խաչատուրն արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի
մեդալի:
Վան Խաչատուրի պայծառ հիշատակը երկար
կմնա արվեստասեր հասարակության, հարազատների և գործընկերների սրտերում:
© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը,
տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով
օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության
աշխատակազմի թույլտվությունը:
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: