ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Հոբելյանական համերգ՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 150-ամյակին
25.09.2019

Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակի հոբելյանական տարվա շրջանակում իրականացվող բազմաթիվ միջոցառումների առանցքում` սեպտեմբերի 28-ին, ժամը 17:00-ին, Գյումրու «Սև բերդում» տեղի կունենա Վարդապետի հոբելյանին նվիրված գալա համերգ:
Հոբելյանական համերգի ընթացքում կներկայացվի Կոմիտասի արվեստը` նրա թողած ժառանգությունը:
Գալա համերգին մասնակցում են` Հայաստանի պետական կամերային նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` ՀՀ վաստակավոր արտիստ Վահան Մարտիրոսյան/, Հայաստանի պետական կամերային երգչախումբը /գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյան/, Հայաստանի պետական կամերային երգչախմբի մեներգչուհի` Սոֆյա Սայադյանը, Հայ հոգևոր երաժշտության կենտրոնի «Գեղարդ» երգեցիկ խումբը /գեղարվեստական ղեկավար ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյան, խմբավար՝ Անահիտ Պապայան/, «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը /գեղարվեստական  ղեկավար և դիրիժոր` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյան/, Կոմիտասի անվան ազգային քառյակ /տնօրեն` Սամվել Մեսրոպյան/, ՀՀ վաստակավոր արտիստներ Ինգա և Անուշ Արշակյաններ, երգիչ և կոմպոզիտոր՝ Վահան Արծրունին, Նորայր Քարտաշյանը և «Մենուա» նվագախումբը:

Համերգի ընթացքին կարող եք հետևել օնլայն տարբերակով` VR Ticket բջջային հավելվածի միջոցով:
Անհրաժեշտ է ներբեռնել հավելվածը, գրանցվել, ընտրել նախընտրած իրադարձությունը և միանալ օնլայն դիտմանը:

Կից ներկայացնում ենք օնլայն դիտմանը միանալու համապատասխան քայլերի հաջորդականությունը:

Օնլայն միացման հղում` bit.ly/komitas150:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: