ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Lևոն Գալչյան արվեստի դպրոցում տեղի կունենա «Արար» ծրագրի շնորհալի ասեղնագործուհիների ցուցահանդեսը
24.09.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Արար» ծրագրի շրջանակում՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 17:00-ին, ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում գործող Լևոն Գալչյան արվեստի դպրոցում կբացվի ասեղնագործության դասընթացի լավագույն աշխատանքների ցուցահանդեսը: Դասընթացին մասնակցում են Բաղրամյան և շրջակա Հացիկ, Մյասնիկյան, Խանջյան համայնքների շուրջ 60 դեռահասներ, ինչպես նաև տեղացի կանայք:
Սաների ձեռագործները աշխատված են ձեռարվեստի այս ուղղությանը բնորոշ նրբությամբ, մանրակրկիտությամբ, գունային ներդաշնակ համադրումներով, տեխնիկական վարպետությամբ և անշուշտ՝ սիրով ու համբերությամբ։ Այս ամենում ակնհայտ է նրանց ուսուցչի՝ ասեղնագործուհի Արմինե Խաչատրյանի ներդրումը. Հայաստանի տարբեր համայնքներում ասեղնագործություն սովորող աղջիկներին և կանանց նա անմնացորդ նվիրումով ու սիրով փոխանցում է իր վարպետության գաղտնիքները։ Արմինեի գործունեության շնորհիվ բազմաթիվ աղջիկներ և կանայք առնչվում են հայկական ասեղնագործության ավանդական արվեստի նրբահյուս հմտությանը, բացահայտում՝ իրենց անհատականությունն ու հոգեկան ներդաշնակությունը։

Այս ցուցահանդեսը ոչ միայն հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը վերաբերող նշանակալի իրադարձություն է, այլև համայնքներում դրա կենսունակությունը և փոխանցումը փաստող կարևոր միջոցառում։

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


book-fest
komitas-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: