ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
«Երկնագույն շան աչքերը». պրեմիերա Գյումրու թատրոնում
24.09.2019

Սեպտեմբերի 25-ին` ժամը 19:00-ին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Մհեր Մկրտչյան» փոքր դահլիճում տեղի կունենա Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» 1 գործողությամբ դրամայի առաջնախաղը: 

Այս անգամ «Երկնագույն շան աչքերը» հանդիսատեսին կներկայացվի նոր հերոսներով ու գույներով` երիտասարդ դերասանների մասնակցությամբ: Բեմականացումը, նկարչական և երաժշտական ձևավորումը` Արսեն Միքայելյանի, բեմադրությունը` Ռաֆայել Ասատրյանի, պարային լուծումները` ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյանի: Դերերում` Իննա Խոջամիրյան, Արսեն Միքայելյան:

Ներկայացումը երազում պատահած զույգի մասին է, ովքեր զրկված են միմյանց հետ ֆիզիկական շփումից` նրանց հպումը կնշանակեր երազային սիրո ավարտ։ Երազն իրականություն դարձնելու համար փորձում են գտնել միմյանց, սակայն արթնանալիս մոռանում են իրար։ Կյանքում իրար ճանաչելու համար նրանք հորինում են այնպիսի մի արտահայտություն, որն իրական կյանքում գոյություն չունի՝ «Երկնագույն շան աչքեր»։

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


book-fest
komitas-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: