ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Հայկական արհեստների ցուցահանդես Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնում
12.09.2019

Սեպտեմբերի 13-ին` ժամը 16:00-ին, Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնում կբացվի հայկական արհեստների ուսուցման և հուշանվերների պատրաստման դասընթացի մասնակիցների ցուցահանդեսը։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արգինա» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Ծրագրի շրջանակում իրականացվող կարպետագործության, կավագործության և նկարչության դասընթացներին մասնակցում են Լոռի Բերդ խոշորացված համայնքից և Ստեփանավան քաղաքից շուրջ 60 պատանի և երիտասարդ։

Կարպետագործության դասընթացներին մասնակցել են նաև միջին տարիքի կանայք և օտարերկրացիներ` ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավորներ, իսկ կավագործության դասընթացներին` Ռուսաստանի Դաշնությունից իրենց ամառային արձակուրդները Լոռի Բերդում անցկացնող երիտասարդներ։

Լոռի Բերդ համայնքային կենտրոնում, որը ներառում է 9 համայնք (Լոռի Բերդ, Լեջան, Ագարակ, Յաղդան, Կողես, Բովաձոր, Ուղուտ, Սվերդլով, Հովնանաձոր) և հայտնի է «Լոռի Բերդ քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց թանգարանով, պատանիների և երիտասարդների շրջանում իրականացվող մշակութային կարողությունների զարգացման՝ կարպետագործության, կավագործության, նկարչության և հուշանվերների պատարաստման դասընթացները հիմք կհանդիսանան համայնքում մշակութային դաստիարակության, նոր հմտությունների և գիտելիքների ձեռք բերման համար։

Լուսանկարները ներբեռնել այստեղ:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


print-biennale-november-7
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: