ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Հայաստանի համայնքներում շարունակվում է «Արար» ծրագիրը
11.09.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակ­ցությամբ Հայաստանի համայնքներում շարունակվում է «Արար» ծրագիրը, որն ուղղված է ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու փոխանցմանը:

Այն մեկնարկել է 2017 թ. և տեղի է ունենում հանրապետության 6 մարզերի 24 համայնքներում՝ ՀՀ Կոտայքի (Եղվարդ և Թեղենիք, Քարաշամբ, Հացավան, Գեղադիր համայնքներ), ՀՀ Տավուշի (Նոյեմբերյան, Այրում, Բերդավան, Բաղանիս, Դովեղ և Ջուջևան, Լճկաձոր, Պտղավան, Ոսկեվան, Բագրատաշեն, Կողբ համայնքներ), ՀՀ Արմավիրի (Հացիկ, Մյասնիկյան, Խանջյան համայնք), ՀՀ Վայոց ձորի (Խաչիկ համայնք), ՀՀ Արարատի (Դվին, Ջրահովիտ, Արտաշատ համայնք), Սյունիքի (Տեղ), որտեղ ստեղծվել են հայ արվեստի 15 «Արար» կենտրոններ:

Տեղաբնակ 11 մասնագետներ դասավանդում են ավանդական երգ ու պար, կերպարվեստ, գորգագործություն ու կարպետագործություն, ժանեկագործություն ու ասեղնագործություն, խեցեգործություն, քարի, փայտի և մետաղի գեղարվեստական մշակում, խաչքարագործություն։ Դասընթացներում ներգրավված են շուրջ 600 մասնա­կիցներ:

Ծրագրի իրականացման արդյունքում ապահովվում է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, վերականգնման ու փոխանցման գործընթացում հասարակության մասնակցությունը: Աշխատանքներում մարզաբնակ մասնագետների ներգրավմամբ աշխուժանում է մարզային մշակութային կյանքը, նպաստավոր պայմաններ են ստեղծվում ոչ նյութական մշակութային ժառանգության ճանաչելիության, համայնքների կյանքում դրա տեղի ու դերի արժևորման առումով: Կենտրոնի սաների կողմից ստեղծված ազգային մշակույթի նմուշները կարևորվում են համայնքի մշակութային կյանքում՝ ձևավորելով տեղական մշակութային առանձնահատկությունների համահավաք պատկերը և նպաստավոր պայմաններ ստեղծում նաև մշակութային տուրիզմի զարգացման համար:

Լուսանկարները ներբեռնել այստեղ:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


tumanyan-puppet-fest-sept-21
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: