ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Հայաստանի ազգային պատկերասրահն իրականացնում է «Խճանկարի արվեստ» ինտերակտիվ կրթական ծրագիրը
09.09.2019

«Հին Հռոմի գունեղ տեսիլները․ խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից» խորագրով ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահը նախապատրաստել և իրականացնում է «Խճանկարի արվեստ» խորագրով ինտերակտիվ կրթական ծրագիրը:

40-60 րոպե տևողությամբ կրթական ծրագիրը նախատեսված է 4-12 տարեկան այցելուների համար: Հռոմեական խճանկարի ցուցադրությունում 10-15 մասնակիցներից կազմված խմբերը կծանոթանան մոնումենտալ արվեստի տեսակներին, ընդհանուր տեղեկություններ կստանան որմնանկարչության և խճանկարի արվեստի մասին՝ զուգահեռներ տանելով հայ հին և միջնադարյան արվեստի հետ:

Կրթական ծրագրի ընթացքում մասնակիցներին կներկայացվի վերականգնողական (ռեստավրացիոն) աշխատանքի դերի ու նշանակության, հուշարձանների պահպանման կարևորության մասին: Այնուհետև մասնակիցները տրամադրվող նյութերով (գունավոր քարեր, ներկեր, պլաստիլին) կփորձեն պատրաստել Գառնու տաճարին կից գտնվող բաղնիքի հատակի խճանկարի տարբեր պատկերներ:

Հիշեցնենք, որ Ազգային պատկերասրահում օգոստոսի 9-ին պաշտոնապես բացված ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 29-ը: Ներկայացվում է Հռոմի Կապիտոլյան թանգարանների խճանկարների հոյակապ հավաքածուն, որը ներառում է ինչպես առանձնատներից և այգիներից, այնպես էլ դամբարաններից գտնված եզակի օրինակներ:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


print-biennale-november-7
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: