ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Կյանքից հեռացել է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Հովունցը
02.09.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ին, 89 տարեկանում կյանքից հեռացել է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Հովունցը:
Գագիկ Հովունցը ծնվել է 1930 թ. մարտի 1-ին, Երևանում: 1939 թ. ուսանել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի Վ. Ախշարումյանի ջութակի դասարանում, 1946 թ.՝ Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի Կ. Դոմբաևի դասարանում:
1954 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի (Կարպ Դոմբաևի դասարան), 1957 թ.` կոմպոզիցիայի (Գրիգոր Եղիազարյանի դասարան) բաժինները: 1964 թվականից կոնսերվատորիայում դասավանդում է հարմոնիա (1990 թվականից` պրոֆեսոր): Գրել է սիմֆոնիկ և կամերային երկեր, գործիքային ստեղծագործություններ՝ դաշնամուրի և նվագախմբի, ջութակի և նվագախմբի կոնցերտներ, դաշնամուրի և նվագախմբի, թավջութակի և նվագախմբի կոնցերտային ինվենցիաներ, ինվենցիաների 3 շարք նվագախմբի համար, գործիքային սոնատներ, պիեսներ և այլն:
1957 թվականից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է: 
1978-85 թթ. Մոսկվայում թողարկվել է նրա ստեղծագործությունների 4 ձայնապնակ, 2008 թ. և 2013 թ. Փարիզում՝ 2 ձայնասկավառակ:
1962 թ. «Լարային քառյակի» (1960 թ.) համար Մոսկվայում պարգևատրվել է 1-ին կարգի դիպլոմով: 1984 թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2013 թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի:  
Գագիկ Հովունցի պայծառ հիշատակը երկար կմնա գործընկերների, մտերիմների, արվեստասեր հասարակության սրտերում:  
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


print-biennale-november-7
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: