ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Հայաստանը կմասնակցի Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսին
31.08.2019

2019 թվականի սեպտեմբերի 4-8-ը Հայաստանը կմասնակցի Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսին` նպատակ ունենալով աշխարհին ներկայացնել մեր երկրի գրահրատարակչական արտադրանքը, համագործակցության հարթակ ստեղծել հայաստանյան և արտերկրի հրատարակչությունների, գրական գործակալությունների, թարգմանիչների և գրողների համար:

ԱՊՀ երկրների տարածքում ամենահեղինակավոր և ծավալով ամենամեծ Մոսկվայի գրքի միջազգային ցուցա­հանդեսին Հայաստանի մասնակցությունն այս տարի նվիրված է Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին:

Ցուցահանդեսին կներկայացվեն վերջին երկու տարիներին Հայաստանում և արտերկրում հրատարակված գրքեր, կներկայացվի նաև «Հայ գրականությունը թարգմանություննե­րում» դրամաշնորհային ծրագիրը, որով նախարարությունն աջակցում է արտերկրի այն հրատարակչություններին, որոնք ցանկանում են իրենց երկրում օտար լեզվով հրատարակել  հայ դասական և ժամանակակից գրականություն: Ծրագրի նպատակը հայ գրականությունը մեր երկրի սահմաններից դուրս հայտնի դարձնելն է:  

Հայկական տաղավարի պատասխանատուներն են` ՀՀ ԿԳՄՍ նախարարու­թյան մշակութային ժառանգության վարչության փորձագետ Տաթևիկ Սուքիասյանը և «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի Գրականության հանրահռչակման բաժնի պետ Հասմիկ Խեչիկյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ղեկավարած պատվիրակության հետ Մոսկվա կմեկնեն «Էդիթ պրինտ» և «Հայագիտակ» հրատարակչությունները: Փառատոնին կմիանան նաև Մոսկվայի հայկական հրատարակչություններ:

Ցուցահանդեսի ավարտից հետո ներկայացված գրքերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարու­թյունը կնվիրի Մոսկվայում ՀՀ դեսպանության գրադարանին:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


print-biennale-november-7
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: