- Նախարարություն
- Մշակույթ
- Ժառանգություն
- Համագործակցություն
- Հայտարարություններ
- Օրենսդրություն
- Պարգևատրումներ
- Հետադարձ կապ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ օգոստոսի 23-ին կմեկնարկի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը:
Բացման առաջին արարողությունը տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնում՝ «Բարձունքի հատակից» ֆիլմի ցուցադրությամբ: Դրան կհաջորդի հանդիպում-քննարկում ֆիլմի ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Թամարա Ցոցորիայի և քառակի մրցանակակիր, աշխարհի չեմպիոն, երկակի պարալիմպիկ չեմպիոն Ալեքսեյ Մոշկինի հետ. վերջինս ֆիլմի գլխավոր հերոսի նախատիպն է:
Փառատոնի բացման երկրորդ՝ բացօթյա արարողությունը տեղի կունենա օգոստոսի 24-ին Սայաթ-Նովա և Աբովյան փողոցների խաչմերուկում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում: Կհնչի Կոմիտաս՝ Արտո Թունջբոյաջյանի, Վահան Արծրունու և Վահագն Հայրապետյանի կատարմամբ:
Փառատոնային յուրաքանչյուր օրը կնշանավորվի համերգային ծրագրով: Փառատոնի ընթացքում կցուցադրվի 37 ֆիլմ՝ 17 երկրից: Կկազմակերպվի նաև «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ասեղնագործ ծիսական պարագաներ» խորագրով ցուցահանդեսը: «Ծիածան» սոցիալական հասարակական կազմակերպությունը հրավիրում է մինչև օգոստոսի 30-ը մասնակցել «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակում իրականացվող միջոցառումներին և ցուցադրություններին:
Ծրագիրը ներբեռնել այստեղ:
© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը,
տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով
օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության
աշխատակազմի թույլտվությունը:
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: