ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 154-րդ թատերաշրջանը կբացվի երեք նոր ներկայացումով
12.08.2019

Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 154-րդ թատերաշրջանը կբացվի սեպտեմբերի 20-ին, Սամվել Կոսյանի «Թռիչք» ներկայացումով. բեմադրությունը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի, գլխավոր դերում՝  Անի Խաչիկյան: Աճեմյանցիների 2-րդ նախագիծը՝ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» ներկայացումն է, գլխավոր դերում՝ Իննա Խոջամիրյան: Հոկտեմբերին մանկահասակ հանդիսատեսի դատին կհանձնվի Ա. Տոլստոյի համանուն հեքիաթի հիման վրա ստեղծված «Բուրատինոյի արկածները» երաժշտական-ներկայացումը: Բեմադրությունը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանի:

Նշենք, որ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն ամռան ամիսներին իրականացրել է մի շարք վերանորոգման աշխատանքներ. վերանորոգվել են դահլիճի նստատեղերը, թարմացվել են գորգածածկը և մասնակի լուսային սարքավորումները:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: