ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Երևանում կգործի մշակութային նոր հասցե՝ «Նիկոլայ Նիկողոսյան» մշակութային հիմնադրամը
06.08.2019

2019 թվականի օգոստոսի 10-ին լրանում է գեղարվեստի մեծ վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ պետական ​​ մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Նիկոլայ Նիկողոսյանի մահվան առաջին տարելիցը:
Դեռևս իր կենդանության օրոք՝ 2018 թվականին վարպետը ստեղծել է «Նիկոլայ Նիկողոսյան» մշակութային հիմնադրամը, որի նպատակն է ոչ միայն ժողովրդականացնել իր արվեստը, այլև պահպանել XX դարի մյուս վարպետների հիշատակը, ինչպես նաև նպաստել Հայաստանի երիտասարդ նկարիչների ստեղծագործական առաջընթացին:
Երևանի Սարյան փողոցում, այս օրերին կսկսի գործել մշակութային նոր օջախ:
«Նիկոլայ Նիկողոսյան» մշակութային հիմնադրամը և «Նիկո» պատկերասրահը (Մոսկվա) հրավիրում են Նիկոլայ Նիկողոսյանի աշխատանքների ցուցահանդեսի բացմանը՝ հիմնադրամի  նոր արվեստային տարածքում: Բացումը տեղի կունենա 2019 թվականի օգոստոսի 9-ին, ժամը 19:00-ին, Սարյան 19-21 հասցեում:
Սա նշանակալի և ուրախալի իրադարձություն է, որը կնպաստի հայ մշակույթի զարգացմանն ու տարածմանը:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


print-biennale-november-7
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: