ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Հայաստանի պետական ջազ նվագախումբը մասնակցել է «Sochi Jazz Festival-2019» միջազգային 10-րդ փառատոնին
06.08.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի պետական ջազ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունց) օգոստոսի 1-4-ը, Սոչիի «Ձմեռային թատրոնում» մասնակցել է «Sochi Jazz Festival-2019» ջազ երաժշտության միջազգային 10-րդ փառատոնին: Նվագախմբի համերգը, Ռուսաստանի Դաշնության ամենասպասված փառատոներից մեկի շրջանակում կայացել է օգոստոսի 3-ին:

Ջազ նվագախումբը համերգի ընթացքում կատարել է սիրված դասական և ժամանակակից ջազային ստեղծագործություններ:

Նշենք, որ «Sochi Jazz Festival»-ը` ջազ երաժշտության ամենամյա միջազգային փառատոն է, որը ստեղծվել է 2010 թվականին: Փառատոնի պրոդյուսերն ու նախագահը ՌԴ ժողովրդական արտիստ Իգոր Բուտմանն է:

Փառատոնի շրջանակում հանդես են գալիս համաշխարհային հռչակ վայելող արտիստներ՝ աշխարհի տարբեր երկրներից, անցկացվում են վարպետության դասեր:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


IBBY-october-31
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: