ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
«Նաիրյան» վոկալ անսամբլն իրականացնում է «Ես լսում եմ քեզ» խորագիրը կրող ծրագիրը
02.08.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային ծրագրերի մրցույթի շրջանակում հուլիսի 1-ից Մուղդուսյան արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ «Նաիրյան» վոկալ անսամբլն իրականացնում է «Ես լսում եմ քեզ» խորագիրը կրող ծրագիրը: Անսամբլի երգիչներն ազգային դասական երգերը վերծանում են ժեստերի լեզվով։ Նախատեսվում է ժեստերի լեզվով վերծանել առնվազն 20 ստեղծագործություն, իսկ ծրագրի ավարտին՝ դեկտեմբերին, տեղի կունենա անսամբլի մենահամերգը։

«Ես լսում եմ քեզ» ծրագրի նպատակն է լսողության խնդիրներ ունեցող անձանց համար հասանելի դարձնել երգարվեստը, միաժամանակ ապահովելով երգարվեստի ոլորտի ներառականությունը, հնարավորություն տալ բոլորին, անկախ խնդիրներից, համատեղ վայելել հայկական երգարվեստը։

Ծրագրի ավարտից հետո «Նաիրյան» վոկալ անսամբլը նախատեսում է ողջ երգացանկը վերծանել ժեստերի լեզվով:

Լուսանկարները ներբեռնել այստեղ:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: