ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին
02.08.2019

Օգոստոսի 2-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին: Հանդիպման ընթացքում քննարկվել և հստակեցվել են մշակույթի ոլորտում առաջիկայում իրականացվելիք համատեղ ծրագրերը:
Նախանշված ծրագրերից հիմնականում շեշտադրվել են վիզուալ արվեստի ոլորտում երիտասարդ մասնագետների վերապատրաստման, մասնագիտական փոխանակումների, անվանի արվեստագետների կողմից վարպետության դասերի անցկացման և մշակութային նախագծերում կրթական բաղադրիչի կիրառման կարևորությունները:
«Մենք պատրաստ ենք սերտ համագործակցության, քանի որ ունենք չօգտագործված հնարավորությունների իրացման անհրաժեշտություն և այս ծրագրերի իրականացումը թույլ կտա լրացնել այն»,- նշել է Արայիկ Խզմալյանը:
Հանդիպման արդյունքում նախանշվել են համագործակցության շրջանակում իրականացվելիք ծրագրերը, դրանց ձևաչափերն ու ժամանակացույցը:
ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն շնորհակալություն է հայտնել հետաքրքիր և արդյունավետ քննարկման համար:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


IBBY-october-31
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: