ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Հանրությունը բարձրաճաշակ և լուսավոր գաղափարներին դրական է արձագանքում. նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյան
02.08.2019

Հուլիսի 31-ին տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի հանդիպումը երաժշտարվեստի ոլորտի մասնագետների հետ: Հանդիպման առանցքում երաժշտաոլորտում առկա խնդիրների և հանրային վայրերում բարձրաճաշակ երաժշտության տարածման և հանրահռչակմանն ուղղված քայլերի քննարկումն էր:

Արայիկ Խզմալյանի խոսքով՝ այս խնդիրները գտնվում են ոչ միայն օրենսդրական դաշտի կարգավորման, այլև համապատասխան  գործընթացներում հանրության և ոլորտի տարբեր բնագավառների պատասխանատուների ներգրավման տիրույթում: Այս համատեքստում, նախարարի տեղակալը կարևորել է նաև կրթության բաղադրիչը, ինչը մեծ դերակատարում ունի մատաղ սերնդի դաստիարակման և ճաշակի ձևավորման գործում:

«Ոլորտի մասնագետների, պատասխանատուների, հանրության հետ երկխոսությունն ու համատեղ աշխատանքն անպայմանորեն կտա դրական արդյունք, քանի որ հանրությունը բարձրաճաշակ և լուսավոր գաղափարներին արագ է արձագանքում»,- հավելել է Արայիկ Խզմալյանը:

Մասնակիցների դիտարկմամբ անհրաժեշտ է նաև վերանայել և մշակել գեղարվեստական դաստիարակությանը վերաբերող կրթական ծրագրերը և այս գործընթացի մեջ ընդգրկել նաև Հանրային հեռուստաընկերության հնարավորությունները:

Արդյունքում որոշվել է կազմակերպել միջգերատեսչական հանդիպում՝ պատասխանատու կառույցներին առնչվող հարցերը հասցեական ներկայացնելու և դրանց կարգավորմանն ուղղված քայլերը քննարկելու նպատակով:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


tumanyan-puppet-fest-sept-21
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: