ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանն ընդունել է աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանին և անվանի բեմադրիչ Գեորգի Իսահակյանին
01.08.2019

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանի հրավերով Հայաստան են ժամանել աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը և անվանի ռեժիսոր Գեորգի Իսահակյանը: Հանրահայտ դիրիժորն ընդունել է Գագիկ Մանասյանի հրավերը և կղեկավարի Հայաստանում բեմադրվող Ադոլֆ Հասսեի «Տիգրան Մեծ» օպերան:
Այցի շրջանակում, օգոստոսի 1-ին ստեղծագործական կազմին ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը:
Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը կարևորել է Հայաստանի սահմաններից դուրս առկա ստեղծագործական ներուժը լիարժեք գործադրելու անհրաժեշտությունը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ հայ երաժիշտները ներկայանում են միջազգային առաջատար հարթակներում և մեծ հեղինակություն են վայելում, երբեմն էլ հանդես են գալիս որպես միջազգային երաժշտական կյանքի առանցքներ: Արայիկ Խզմալյանը, մասնավորապես, կարևորել է դիրիժորական արվեստի զարգացման ու կայացման գործում Ջորջ Փեհլիվանյանի հնարավոր մասնակցությունը: Ի պատասխան` մաեստրոն պատրաստակամություն է հայտնել ցուցաբերել մասնագիտական և խորհրդատվական աջակցություն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակել առաջիկա աշխատանքների ծրագիրը:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


book-fest
komitas-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: