ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Թալին՝ ստեղծարար համայնք. քննարկվել է համայնքային խորհուրդներ ձևավորելու պիլոտային ծրագիրը
31.07.2019

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել համայնքային խորհուրդներ ստեղծելու ծրագրի գաղափարի քննարկման առաջին հանդիպումը:
Քննարկմանը մասնակցում էին պետական կառույցների, մասնավոր հատվածի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Քննարկման մասնակիցների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա նախանշվել են համայնքային խորհուրդների գործունեության նպատակները, ըստ որոնց անհրաժեշտ է յուրաքանչյուր մարզի, մեծ համայնքի համար մշակել մշակութային առանձին ծրագրեր։
«Համայնքային խորհրդի առաքելությունն ու նպատակն է համայնքապետարանների, քաղաքացիական հասարակության, գիտական, մշակույթի ոլորտների ներկայացուցիչների հետ խորհրդակցելով մշակել համայնքներում մշակույթի զարգացման տեսլականն ու դրանց իրականացմանն ուղղված քայլերը: Համայնքներում մշակութային կյանքի աշխուժացման համար անհրաժեշտ է ներգրավել այդ մարզի կամ բնակավայրի արվեստագետներին, գիտնականներին և գործարարներին»,- նշել է Նարինե Խաչատուրյանը: Նախարարի տեղակալի խոսքով՝ ծրագրի նպատակը համայնքի զարգացման ու մշակութային կյանքում յուրաքանչյուրի ներգրավվածությունն է, որի իրականացման համար հարկավոր է խրախուսել նախաձեռնողականությունը, նորարարությունը՝ մշակույթի և ստեղծարար ոլորտում։ «Կառավարություն-գիտական հաստատություն-հասարակական կազմակերպություն-տեղական ինքնակառավարման մարմին-համայնքի բնակչություն» շղթայի անխափան և փոխլրացնող աշխատանքը՝ մշակութային կյանքի վերակազմակերպման և զարգացման երաշխիքն է»,- հավելել է Նարինե Խաչատուրյանը: Այս համատեքստում կարևորվել է դպրոցականների և ուսանողների ներգրավումը համայնքային խորհուրդների աշխատանքներին. խորհրդի կազմում ընդգրկված գիտական հաստատությունների ներկայացուցիչների հետ՝ երիտասարդները կքարտեզագրեն իրենց համայնքի նյութական և ոչ նյութական մշակութային ողջ ժառանգությունը:
Խորհուրդը կօժանդակի ժամանցի և մշակութային կյանքի իրացման հնարավորությունները համայնքի բոլոր խմբերի համար (թատերախմբեր, երգչախմբեր, անհատ կատարողներ, ժողովրդական արհեստների կենտրոններ, կերպարվեստի ստուդիաներ և այլն) առկա տարածքներում՝ դպրոցներ, մշակույթի տներ։
Քննարկման արդյունքում որոշվել է ընտրել Թալինը՝ որպես պիլոտային համայնք. Թալինի Կաթողիկե եկեղեցու տարածքում՝ դասական երաժշտության ամենամյա փառատոնի հիմնադրումը մեծապես կնպաստի համայնքի զբոսաշրջության, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացմանը:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


IBBY-october-31
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: