ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Լոռու մարզն ունի զարմանալի մշակութային գանձարան. Արայիկ Խզմալյան
26.07.2019

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը և նախարարի օգնական Դավիթ Դանիելյանն աշխատանքային այցով  Լոռու մարզում էին:
Այցի նպատակն էր ծանոթանալ մշակույթի ոլորտում առկա խնդիրներին, քննարկել ոլորտի ներկայացուցիչների շրջանում մշակութային քաղաքականության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման եղանակները, խթանել ստեղծագործական ծրագրերում արվեստագետների նախաձեռնողականությունն ու ընդգրկվածությունը։ 
Այցի շրջանակում Արայիկ Խզմալյանը և Դավիթ Դանիելյանը հանդիպել են մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և մարզպետարանի ներկայացուցիչների հետ, քննարկել համագործակցությանն առնչվող մշակութային ծրագրեր: Նախարարի տեղակալը կարևորել է համատեղ այնպիսի ծրագրեր, որոնց իրականացումը ճանաչելի կդարձնեն համայնքները, հետաքրքրություն կներկայացնեն ինչպես տեղի բնակիչների, այնպես էլ զբոսաշրջիկների և արտասահմանյան ստեղծագործողների շրջանում:
«Համայնքներում իրականացվող միջոցառումները չպետք է ունենան զուտ ներհամայնքային նշանակություն: Մենք մարզպետարանի և մարզի համայնքների հետ համագործակցությամբ պետք է փոխենք մշակութային քաղաքականության ուղղությունը և տրամաբանությունը: Մեր նպատակն է, որ յուրաքանչյուր համայնք ունենա իր ոճը, առանձնահատկությունը, ինչը կբերի ոչ միայն համայնքների մշակութային արժեքների ճանաչելիության, այլև տնտեսական զարգացման խթան կհանդիսանա: Մարզն ունի զարմանալի մշակութային գանձարան, և այն աշխարհում ճանաչելի լինելու կարիք ունի»,- նշել է Արայիկ Խզմալյանը:
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը կարևորել է, հատկապես, մարզի մշակութային օջախների վերաիմաստավորման անհրաժեշտությունը. «Լոռին հարուստ է ոչ միայն պատմամշակութային հուշարձաններով, այլև մշակութային օջախներով, որոնք շարունակում են աշխատել հին ժամանակների շնչով և այլևս հետաքրքրություն չեն ներկայացնում ժամանակակից սերնդի համար, հետևաբար նոր շունչ պետք է հաղորդել նրանց»,- նշել է Ա. Ղուկասյանը: Կողմերն անդրադարձել են նաև տեղեկատվական-մարքեթինգային քաղաքականության, մշակույթի ոլորտ ներդրումների ներգրավման անհրաժեշտությանը:
Նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը շրջել է Վանաձորի Հ․ Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, ծանոթացել շենքային պայմաններին, հանդիպել աշխատակազմի հետ: Քննարկման առանցքում շենքի վերանորոգման և ստեղծագործական աշխատանքներին վերաբերող հարցերն էին: Արայիկ Խզմալյանն առաջարկել է իրականացնել կառուցողական նախագծեր, ոլորտային փոխհամագործակցության եզրեր գտնել ոչ միայն մարզային մշակութային միջավայրերի, այլև մայրաքաղաքի հետ:
Այցի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի հետ: Քննարկվել են մի շարք հարցեր քաղաքում մշակութային միջոցառումներ կազմակերպելու, համապատասխան նախագծեր մշակելու և իրականացնելու ուղղությամբ:
Հաջորդիվ՝ «Լոռի» հեռուստաընկերության մեդիա-սրահում, Վանաձորի մշակույթի գործիչները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի հետ քննարկել են Լոռու մարզի մշակութային խնդիրները: Հնչել են մի շարք առաջարկներ` մարզում մշակութային կյանքը ակտիվացնելու և համապատասխան ծրագրեր իրականացնելու ուղղությամբ:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


IBBY-october-31
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: