ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Կոմիտաս 150-ամյակ. «Միհր» թատրոնը հյուրախաղերով հանդես կգա ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում
24.07.2019

Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին նվիրված՝ «Միհր» թատրոնը «Կոմիտասի 10 պատվիրանները» ժամանակակից պարային ներկայացմամբ հյուրախաղերով հանդես կգա ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում: 
Ներկայացման ցուցադրությունը տեղի կունենա ս. թ. հուլիսի 25-ին՝ ժամը 19:00-ին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Մհեր Մկրտչյան» փոքր դահլիճում և հուլիսի 26-ին՝ ժամը 19:00-ին, Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:
Մուտքն ազատ է:
«Միհր» թատրոնի հյուրախաղերն իրականացվում են ՀՀ մշակույթի նախարարության պատվերով իրականացվող մշակութային դրամաշնորհային ծրագրերի մրցույթի «Մարզային մշակութային ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ» անվանակարգում հաղթող ճանաչված և 2019 թ. հունիսի 24-ի ՀՀ ԿԳՄՍ նախարարի «Արվեստների ծրագրի իրականացման մասին» հրամանի համաձայն:
Ազդագրերը ներբեռնել այստեղ:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: