ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Ազդարարվել է «Մշակութային ժառանգության զարգացման, կառավարման և պահպանման տարածաշրջանային կենտրոնի» գործունեության մեկնարկը
19.07.2019

Հուլիսի 19-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում հանդիսավորությամբ ազդարարվել է «Մշակութային ժառանգության զարգացման, կառավարման և պահպանման տարածաշրջանային կենտրոնի» գործունեության մեկնարկը՝ ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոյի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանի մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, կրթական հաստատությունների գործընկերները, ինչպես նաև մշակութային ժառանգության ոլորտի մասնագետներ:
Կենտրոնը գործելու է մշակութային ժառանգության վերականգնման, զարգացման, կառավարման և հաղորդակցության ոլորտներում՝ նպաստելով Հայաստանի պատմամշակութային հուշարձանների կառավարման և զարգացման ոլորտներում նոր ենթակառուցվածքների ներդրմանը, ինչպես նաև ստեղծելու է հնարավորություններ տեղացի փորձագետների և մասնագետների վերապատրաստման համար:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը շնորհավորել է հայ-իտալական մշակութային ժառանգության զարգացման, կառավարման և պաշտպանության տարածաշրջանային կենտրոնի բացման կապակցությամբ և նշել, որ կենտրոնի շնորհիվ  առաջին հերթին կվերականգնվեն հայաստանյան մշակութային արժեքները:
«Հայ-իտալական կենտրոնի ստեղծումը կնպաստի մշակութային ժառանգության պահպանմանը և կապահովի իտալական վերականգնողական դպրոցի փորձի փոխանակման գործընթացը: Կողմերը կհամագործակցեն մշակութային ու գիտական ոլորտներում՝ գրանցելով լավագույն արդյունքներ»,- հավելել է նախարարի տեղակալը:

Նարինե Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Իտալիայի կառավարությանը և ՀՀ-ում Իտալիայի դեսպանին համատեղ ծրագրի իրականացման գործում ներդրած ջանքերի համար:

Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոյի խոսքով կենտրոնը նաև տարածաշրջանային բացառիկ վայր է լինելու։ Նրա կարծիքով այս համագործակցությունը նոր հարթակ կհանդիսանա Հայաստանի և Իտալիայի միջև։

2019 թվականի հուլիսի 18-ին տեղի է ունեցել տարածաշրջանային կենտրոնի կառավարման խորհրդի անդրանիկ նիստը:

Հայաստանի ազգային պատկերասրահում գործող «Մշակութային ժառանգության զարգացման, կառավարման և պահպանման տարածաշրջանային կենտրոնը» ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Բոլոնիայի համալսարանի (Իտալիա) համագործակցության շրջանակում և Զարգացման համագործակցության իտալական գործակալության աջակցությամբ:

Հիշեցնենք, որ «Մշակութային ժառանգության զարգացման, կառավարման և պահպանման տարածաշրջանային կենտրոնը» հանդիսավոր բացվել է 2018 թվականի հուլիսի 31-ին, Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության նախագահների մասնակցությամբ:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


IBBY-october-31
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: