ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամին ներկայացվող հայտադիմումների նախնական ընտրությանը նվիրված քննարկում
19.07.2019

Ս. թ. հուլիսի 18-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամ ներկայացվող հայտադիմումների նախնական ընտրությանը նվիրված քննարկումը:
Նիստին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Նարինե Խաչատուրյանը, Արայիկ Խզմալյանը, նախարարության ստորաբաժանումների ղեկավարներ, ՀՀ արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության ՅՈՒՆԵՍԿՕ-ի և բազմակողմ կրթամշակութային համագործակցության բաժնի պետ Լենա Թերզիկյանը, ՅՈՒՆԻՄԱ-Հայաստան հասարակական կազմակերպության փոխնախագահ Ռուբեն Բաբայանը և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի դասախոս, դոցենտ Վարդան Ազատյանը:
ՀՀ-ում գործող հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի քննարկման ընթացքում հաշվի են  առնվել «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի դրույթներին և Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի որդեգրած քաղաքականությանն ու նպատակներին համապատասխանությունը: Կարևորվել է նաև ներկայացվող ծրագրերի շարունակականության, թիրախային խմբերի ներգրավվածության, հաշվետվողականության և թափանցիկության ապահովումը, ինչպես նաև մշակութային արտադրանքի ստեղծումը:
Արդյունքում, մասնակիցները առաջարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովին՝ հիմնադրամ ներկայացնել «Միհր» ստեղծագործողների միություն» հասարակական կազմակերպության՝ «Մենք նշանակություն ունենք» և «Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոն» հասարակական կազմակերպության ներկայացրած «Միջազգային մշակութային ճամբարում» ծրագրերը:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


print-biennale-november-7
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: