ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Կոմիտասի 150-ամյակին նվիրված «Կախարդական սրինգ» խորագրով ազգային նվագարանների ժամանակավոր ցուցադրությունը կգործի մինչև տարեվերջ
16.07.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը երեկ այցելել է «Տաշիր Սթրիթ» կենտրոն (Հյուսիսային պողոտա 6/2)՝ դիտելու օրերս բացված ազգային նվագարանների ժամանակավոր ցուցադրությունը:  
Կոմիտասի 150-ամյակին նվիրված «Կախարդական սրինգ» խորագրով ցուցադրության մեջ ներկայացված են Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ազգային նվագարանների հավաքածուից 18-20 դդ. թվագրվող 2 տասնյակ ազգային նվագարաններ: Ցուցադրության առանցքում Կոմիտաս Վարդապետի յոթ սրինգներից մեկն է` եղեգնափողը:
Ցուցադրության նպատակն է հանրահռչակել ազգայինը` համադրելով հանրային միջավայրի հետ:  
Բացման արարողությանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, «Տաշիր» ընկերությունների խմբի «Հանքաշար» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Բարոյանը, տնօրեն Ռազմիկ Չիտչյանը, մշակույթի ոլորտի պատասխանատուներ և հյուրեր:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


tumanyan-puppet-fest-sept-21
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: