ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը նշանակվել է ԱՊՀ պետությունների ՀՀՄՀ-ի կառավարման խորհրդում և ՀՀԽ-ում ՀՀ լիազոր ներկայացուցիչ
12.07.2019

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը նշանակվել է ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի կառավարման խորհրդում (վարչությունում) և Անկախ պետությունների համագործակցության՝ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ:  
«Շնորհակալ եմ բարձր վստահության համար և լիահույս եմ, որ համագործակցությունը դրվելու է նոր մակարդակի վրա՝ ի նպաստ ԱՊՀ մասնակից պետությունների միջև հոգևոր և հումանիտար կապերի ամրապնդման»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը, հավելելով, որ նշյալ կառույցների հետ ունի ավելի քան 10 տարվա համագործակցության փորձ:  
2006 թվականին ստեղծված Հումանիտար համագործակ­ցության միջպետական հիմնադրամի նպատակը լիազոր մարմինների ներկայացրած և հումանիտար համագործակցության խորհրդի հետ համաձայնեցված հումանիտար համագործակցության միջոցառումների (նախագծերի) ֆինանսավորման ապահովումն է։ Այստեղ Հայաստանը նույնպես ներկայացված է՝ ԱՊՀ այլ մարմինների, ինչպես նաև հումանիտար ոլորտում գործունեություն իրականացնող միջազգային և ազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Համաձայն ՀՀՄՀ կանոնադրության՝ բարձրագույն ղեկավար մարմինը վարչությունն է, որի անդամ են հանդիսանում հիմնադիր երկրների կողմից նշանակված լիազոր մարմինների ղեկավարները (մեկ ձայնի իրավունքով)։
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


print-biennale-november-7
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: