ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
«Դեպի Արևելք» գրքի շնորհանդեսի ընթացքում կներկայացվի նաև Ե. Չարենցի տուն-թանգարանի մեկ տարվա գործունեությունը
12.07.2019

Հուլիսի 16-ին՝ ժամը 17:00-ին, Ե. Չարենցի տուն-թանգարանում տեղի կունենա «Դեպի Արևելք» գրքի շնորհանդեսը և «365 օր անց» խորագրով ամենամյա հաշվետու ցուցահանդեսը: 
«Դեպի Արևելք» գրքում ներկայացված են Եղիշե Չարենցի՝ արևելյան թեմաներով և տաղաչափական ձևերով ստեղծագործությունները: Չարենցն իր մտածողությամբ և նախասիրություններով որոշակիորեն հակված է եղել դեպի արևելյան ավանդույթները: Այդ ավանդույթները արտահայտվել են ոչ միայն գրականության մեջ, այլև կենցաղում, որոնց լուսանկարները տեղ են գտել գրքում:
Արևելյան ժանրի ստեղծագործությունները ներկայացված են ժամանակագրական հաջորդականությամբ: Չարենցի՝ արևելյան բնույթի ստեղծագործությունները մեկ գրքով ներկայացվում են առաջին անգամ:
Գիրքը նախատեսված է ընթերցողական լայն շերտերի համար:
Միջոցառման ընթացքում կներկայացվի նաև Ե. Չարենցի տուն-թանգարանի մեկ տարվա գործունեությունը՝ սահիկաշարերի և ցուցադրված լուսանկարների միջոցով: Կհնչեն երաժշտական կատարումներ:
Մուտքն ազատ է:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


book-fest
komitas-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: