ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Կյանքից հեռացել է Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Մաղալյանը
08.07.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 2019 թվականի հուլիսի 8-ին, 71 տարեկան հասակում կյանքից հեռացել է Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Մաղալյանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում դերասանի ընտանիքի անդամներին և վարպետի արվեստը գնահատողներին:

Սերգեյ Մաղալյանը ծնվել է 1948 թվականի օգոստոսի 6-ին: Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1984 թվականից աշխատում էր Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Թատրոնում կերտել է ավելի քան 90 դեր, որոնցից են` Գ. Գորինի «Հիշատակման  աղոթք» (Տևիե), Ա. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» (Ֆամուսով), Ա. Օստրովսկու «Իմաստունն էլ երբեմն լինում է միամիտ» (Կրուտիցկի), Գ. Սունդուկյանի «Քանդած օջախ» (Օսեփ), Ա. Գրիգորյանի, Մ. Մարինոսյանի «Փշրված շղթա» (Այր), Բրիկերի, Լասեգի «Ախ, այդ ֆրանսիական հնարքները» (Լամար), Լ. Շանթի «Կայսր» (Վասիլ), Ա. Չեխովի «Երեք քույր» (Չեբուտիկին) և այլն: 2007 թվականին «Երեք քույր» պիեսում կերտած Չեբուտիկինի դերի համար արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` «Լավագույն դերասան» անվանակարգում:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: