ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ հիմնանորոգվել և ամբողջությամբ վերազինվել է Անաստաս և Արտեմ Միկոյան եղբայրների թանգարանը
19.06.2019

«Լուքինգ Ֆորվարդ» զբոսաշրջության զարգացման հիմնադրամը /հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, ք․Ալավերդի/ միանձնյա ֆինանսավորվում է անգլիացի բարերար տիկին Անդրեա Ուայթի կողմից. 2016 թ. հուլիսի 1-ից վարձակալական հիմունքներով 3 տարի ժամկետով Ալավերդու համայնքապետարանից վարձակալել է Ալավերդու Սանահին թաղամասում գտնվող Անաստաս և Արտեմ Միկոյան եղբայրների թանգարանը:

Համաձայան պայմանագրի՝ հիմնադրամն իրականացրել է թանգարանի հիմնանորոգումը, ամբողջական վերազինումը, տեղացի էքսկուրսավարների վերապատրաստումը, կազմակերպել է նաև թանգարանի գովազդը:

Հիմնադրամի նպատակն է թանգարանը դարձնել ինքնաֆինանսավորվող մշակութային օջախ և այն ճանաչելի դարձնել զբոսաշրջիկների շրջանում: Ժամկետի ավարտին հիմնադրամը պարտավորվել է թանգարանը հետ վերադարձնել համայնքապետարանին:

2,5 տարվա ընթացքում թանգարանի վերանորոգման և շահագործման համար կատարվել է 50,673,925 դրամի ներդրում, որից տարեկան 2,193,000 դրամը վճարվել է համայնքապետարանին՝ որպես վարձակալական վճար:

Ներկայումս թանգարանը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին. հագեցած է հետաքրքիր և յուրահատուկ ցուցանմուշներով, ունի հայերեն, ռուսերեն և անգլերեն բացատրություն, 5 մշտական էքսկուրսավար: Թանգարանն աշխատում է շաբաթական 7 օր:

2018 թ. թանգարան կատարած այցելուների թիվը կազմել է շուրջ 4000 մարդ: Ըստ տուրիստական հեղինակավոր TripAdvisor.com կայքի՝ Անաստաս և Արտեմ Միկոյան եղբայրների թանգարանը Հայաստանում գործող թանգարանների ցանկում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը և համարվում է մարզային լավագույն թանգարանը:

Հիմնադրամը համայնքապետարանին առաջարկել է 1,5 տարի ժամկետով երկարացնել պայմանագիրը և պարտավորվել է շարունակել ներդումներ կատարել թանգարանում՝ նրա շարունակական զարգացումն ապահովելու համար:

Կատարված ներդրումը հիանալի փաստ է պետություն-մասնավոր հատված համագործակցության համար և հույս ունենք, որ այն կդառնա օրինակելի հետագայում ևս՝ մշակույթի բնագավառում ներդրումների ընդլայնման համար:

Նախկին պղնձարդյունաբերական քաղաք հանդիսացող Ալավերդիում հիմնադրամի գործունեության ընթացքում կատարվել է 200 մլն դրամի ֆինանսական ներդրում, որից գրեթե 51 մլն դրամը՝ Միկոյան եղբայրների թանգարանի զարգացման համար: Ներկայումս այն  ապահովում է առնվազն 5 նոր աշխատատեղ՝ պետության գերակա ճյուղ համարվող զբոսաշրջության ոլորտում:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


tumanyan-puppet-fest-sept-21
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: