ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում կկայանա «Ամադինդա» լեգենդար հարվածայինների խմբի համերգը
18.06.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում` ս. թ. հունիսի 19-ին, ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Ամադինդա» լեգենդար հարվածայինների խմբի համերգը:

«Երևանյան հեռանկարներ» փառատոնն անցկացվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո: Փառատոնին աջակցում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը:

Համերգի ընթացքում խումբը կներկայացնի երաժշտություն` Եվրոպայից մինչև Աֆրիկա, ինչպես նաև քսանմեկերորդ դարի հեղինակների ստեղծագործություններ: «Ամադինդա» խմբի անդամների վիրտուոզությունը և երաժշտական մեծ կարողությունները ոգեշնչել են քսաներորդ դարի հռչակավոր կոմպոզիտորներին տասնամյակներ շարունակ աշխատելու խմբի հետ, որի արդյունքում ստեղծվել են հարվածային երկացանկի գլուխգործոցներ` գրված հատուկ «Ամադինդա» խմբի համար: «Ամադինդայի» կատարումներով թողարկվել է 30 ալբոմ։ Խմբի ամենանշանակալի ձայնագրությունից է Ջոն Քեյջի հարվածային գործիքների համար գրված շարքը՝ բաղկացած վեց ձայնասկավառակից:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


tumanyan-puppet-fest-sept-21
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: