ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Հայտարարություն. պարբերական մամուլի նախագծերին 2020 թվականին աջակցություն տրամադրելու վերաբերյալ
16.05.2019

ՀՀ մշակույթի նախարարությունը «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով 2020 թվականին պետական աջակցություն տրամադրելու նպատակով ընդունում է հայտեր:

Պետական աջակցություն տրվելու է ոչ պետական մամուլի հետևյալ խմբերի նախագծերին.  

  • ◆ ազգային փոքրամասնությունների համար Հայաստանում լույս տեսնող տպագիր  և էլեկտրոնային լրատվամիջոցներ,

  • ◆ մշակութային տպագիր և էլեկտրոնային պարբերականներ,

  • ◆ գրական տպագիր և էլեկտրոնային պարբերականներ:

Պետական աջակցություն ստանալու համար նշված խմբերի պարբերականները կարող են դիմել, եթե իրենց ծրագրերը համապատասխանում են հետևյալ պայմաններին.  

◆ Ազգային փոքրամասնությունների համար Հայաստանում լույս տեսնող տպագիր լրատվամիջոցները  

  1. լուսաբանելու են իրենց համայնքի մշակութային և հասարակական կյանքը,

  2. ներկայացնելու են ազգային փոքրամասնության ներկայացուցիչ արվեստագետների և գրողների (հատկապես՝ ժամանակակից) ստեղծագործությունները, մշակութային գործունեությունը,

  3. կազմելու և մշակույթի նախարարությանն են տրամադրելու տվյալ ազգային փոքրամասնության շրջանում մշակույթի տարածման, հասարակական խնդիրների լուսաբանման հայեցակարգը և ծրագրերը,

  4. ծրագրելու և ներկայացնելու են տվյալ համայնքում և համայնքից դուրս պարբերականի տարածմանը միտված քայլերը:

◆ Պետական աջակցության համար դիմող գրական և մշակութային տպագիր կամ էլեկտրոնային պարբերականները պետք է ներկայացնեն իրենց նախագծի բովանդակային հայեցակարգն ու տեսլականը: Որպես պարտադիր բաղադրիչ՝ պարբերականները իրենց նախագծերում պետք է  

  1. ըստ հրապարակումների ծավալի ապահովեն առնվազն ութսուն տոկոս հեղինակային նյութեր,

  2. ներառեն արվեստագիտական և գրաքննադատական հոդվածներ,

  3. ներկայացնեն դեռևս չհրապարակված, նոր հեղինակների ստեղծագործություններ,

  4. տարեվերջին հրապարակեն տվյալ պարբերականի ընդհանուր կամ ոլորտային տարեկան տեսությունը (դայջեսթ)՝ արվեստագիտական, գրականագիտական, մշակութաբանական ակնարկի կամ հոդվածի ձևով:

◆ Հայտատուն պետք է ներկայացնի՝  

  1. լրացված հայտը (ձևաթուղթը կցվում է),

  2. լրատվամիջոցի տարեկան ծախսերի մանրամասն նախահաշիվը (ձևաթուղթը կցվում է),

  3. լրատվամիջոցի նախագիծը, որ պետք է ներառի՝

-       լրատվամիջոցի ներկա կառուցվածքը՝ ըստ ուղղությունների և բաժինների,

-       հայեցակարգը,

-       նյութերի ընտրման հիմնական չափանիշները,

-       տարածման և գովազդային քաղաքականության դրույթները,

-       սոցցանցերում և համացանցում ներկայության մասին տեղեկությունները,

  1. պարբերականի վերջին երեք համարները` մեկական օրինակ, որոնք ենթակա չեն վերադարձման (տպագիր լրատվամիջոցներ),

  2. կայքէջի վերջին հինգ ամիսների դիտումների քանակը (էլեկտրոնային լրատվամիջոցներ),

  3. ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը:

◆ Սույն ծանուցման պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու:  

Հայտերը հարկ է ներկայացնել մինչև 2019 թվականի օգոստոսի 1-ը՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-17:00, ՀՀ մշակույթի նախարարություն՝ 6-րդ հարկ՝ 604 սենյակ, հասցե՝ Երևան, Վազգեն Սարգսյան 3, հեռախոս՝ +(374) 11 52 39 38:  

Հայտերը քննարկելու և աջակցություն ստացող լրատվամիջոցների ցանկը ձևավորելու է ՀՀ մշակույթի նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական խորհուրդը:  

Մրցույթի արդյունքները կհրապարակվեն մինչև 2019 թվականի հոկտեմբերի 1-ը:

Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


crossroads-may-28
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: