ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր
Տեղի է ունեցել Վենետիկի 58-րդ արվեստի միջազգային Բիենալեի ցուցահանդեսի հայաստանյան տաղավարի բացումը
13.05.2019

2019 թ. մայիսի 9-ին` ժամը 17:00-ին, տեղի է ունեցել Վենետիկի 58-րդ արվեստի միջազգային Բիենալեի ցուցահանդեսի հայաստանյան տաղավարի բացումը, որը ներկայացնում էր «Հեղափոխական սենսորիում» խորագրով նախագիծը (կոմիսար` Նազենի Ղարիբյան, համադրող` Սուսաննա Գյուլամիրյան, «ԱրտլաբԵրևան» մշակութային ՀԿ-ի արվեստագետներ` Հովհաննես Մարգարյան, Վարդան Ջալոյան, Արթուր Պետրոսյան, Գագիկ Չարչյան, Նարինե Առաքելյան):
Նախագիծը նվիրված էր Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած հեղափողական իրադարձություններին և բաղկացած էր երեք մասից:  
Առաջին մասում «ԱրտլաբԵրևան» արվեստագետների խմբի (Գագիկ Չարչյան, Հովհաննես Մարգարյան, Վարդան Ջալոյան, Արթուր Պետրոսյան)` «Հեղափոխական սենսորիում» անվանմամբ տեսաինստալացիան էր, որի բովանդակային, թեմատիկ կառուցվածքը հայկական հեղափոխության ողջ ընթացքի առավել հիշարժան իրադարձություններին վերաբերող  վավերագրական նյութերի հավաքումը, զտումը, հետազոտությունն ու ներկայացումն է: Տեսաշարը բաղկացած է մի քանի թեմատիկ տեսանյութերից, որտեղ հիմնական թեման է «հեղափոխական բազմությունը»:
Երկրորդ մասում արվեստագետ Նարինե Առաքելյանի կազմակերպած «շերեփ-կաթսա» կատարումն էր` Վենետիկի հանրային տարածքներում ներգրավելով շուրջ հիսուն կին կամավորի: Այն ներկայացնում էր հեղափոխության օրերին կանանց անհնազանդությունը: 
Երրոդ մասը հայաստանյան տաղավարի համադրողի նախաձեռնած և կազմակերպած` «Երկխոսություններ հեղափոխության և իշխանության մասին» խորագրով տեսագրութուններն են, որոնցում տարբեր ոլորտների քննադատաբար մտածող կին փորձագետներ, ուսումնագետներ, քաղաքացիական ակտիվիստներ` Գայանե Այվազյանը, Ռուզաննա Գրիգորյանը, Աննա Ժամակոչյանը և Աննա Նիկողոսյանը, հանդես են գալիս հայկական հեղափոխությանը վերաբերող անդրադարձներով, վերլուծություններով, ինչպես նաև հեղափոխական պոեմ-մանիֆեստի ընթերցումով:
Ցուցահանդեսը գործելու է Մուրադ-Ռաֆայելյան վարժարանի (Palazzo Zenobio) տարածքում, մայիսից մինչև նոյեմբեր:
Վերադառնալ

Բաժանորդագրություն

Էլ.հասցե*


crossroads-may-28
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: